Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Выполним пятилетку в четыре года!

Выполним пятилетку в четыре года!
05.08.2024 | 17:13

Խորհրդային կարգախոս կար` «Выполним пятилетку в четыре года»: Հիշու՞մ եք:

Վերջերս ԵՊՀ այսրոպեական ռեկտոր, մասնագիտությամբ աստվածաբան Հ.Հ-ն հպարտությամբ ազդարարեց, որ ԵՊՀ-ին «հատկացված 2459 տեղից թափուր է մնացել 43 տեղ»: Նման է, չէ՞, խորհրդային կարգախոսին: Մարդը, փոխարենը` մտածի ուսման որակի մասին, հպարտանում է, որ բուհում «քիչ» թափուր տեղ է մնացել:

Լավ, իսկ ո՞ր մասնագիտությունների տեղերն են թափուր մնացել: Այս հարցի պատասխանը այսրոպեական Հ.Հ-ն չի բարձրաձայնում: Հիշեցնեմ, որ «Աստվածաբանություն» ֆակուլտետին հատկացված 15 տեղից թափուր է մնացել 13 տեղ: Այսինքն, այսրոպեական աստվածաբան Հ.Հ-ի հիշատակված 43 թափուր տեղերից 13-ը բաժին է ընկնում իր «հարազատ» «Աստվածաբանություն» ֆակուլտետին:

Սակայն, խնդիրն այլ է:

Ինչու՞ է այսրոպեական Հ.Հ-ն հպարտանում: Ո՞րն է հպարտության պատճառը: Այն, որ ԵՊՀ-ին 2459 տե՞ղ են հատկացրել, թե՞ որ 43 տեղ է թափուր մնացել: Կարծում եմ` հպարտանալու առիթ չկա:

Եկեք համեմատենք:

Օրինակ` Բրատիսլավայում բնակվում է 424 հազար, Երևանում` 1 մլն 75 հազար մարդ:

Սլովակիայի ամենամեծ բուհը Կոմենսկու անվան Բրատիսլավայի համալսարանն է (1919 թ):

Բրատիսլավայի համալսարանում կա 13, ԵՊՀ-ում` 21 ֆակուլտետ:

Բրատիսլավայի համալսարանում սովորում է 22 536, ԵՊՀ-ում` 13 815 ուսանող:

Բրատիսլավայի համալսարանում չկա «հատկացված տեղ» կամ «թափուր մնացած տեղ» հասկացություն:

Բրատիսլավայի համալսարանում սովորում են մասնագիտություն ստանալու համար, իսկ ռեկտորը հպարտանում է ոչ թե «43 թափուր մնացած տեղերով», այլ բարձր որակավորում ստացած շրջանավարտներով:

Ի դեպ, Բրատիսլավայի համալսարանում ուսումն անվճար է, նույնիսկ` օտարերկրացիների համար:

Այսքանը:

Հասկացողը` հասկացավ:

Անհասկանալի մնաց այն, թե ով և ինչու է ԵՊՀ-ին այդքան շատ «տեղ հատկացնում» և այսրոպեական աստվածաբան Հ.Հ-ին «стахановец» դարձնում:

Հիշեցնեմ` խորհրդային բանվոր Ստախանովը «Выполним пятилетку в четыре года» կարգախոսի (համա)հիմնադիրն էր:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4005

Մեկնաբանություններ